Աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնությունում հայ մարզիկները հաջողություններ են գրանցել

Շախմատ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ավարտվել է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
«3 խաղափուլից հետո ունենք 3 միավոր վաստակած 3 մասնակից՝ Ալեքս Սահակյան (մինչև 18 տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյան (մինչև 16 տղաներ) և Տիգրան Համբարձումյան (մինչև 12 տղաներ)»,-նշված է հաղորդագրության մեջ:
4 մասնակիցներ վաստակել են 2.5 միավոր՝ Կարեն Թովմասյան (մինչև 18 տղաներ), Արման Հարությունյան (մինչև 12 տղաներ), Դավիթ Մելքոնյան (մինչև 8 տղաներ) և Միլենա Գասպարյան (մինչև 18 աղջիկներ):
Արագ շախմատի առաջնությունը անցկացվում է հունիսի 6-ից 8-ը՝ 11 խաղափուլով, կայծակնային շախմատի առաջնությունը՝ հունիսի 10-ից 11-ը՝ կրկին 11 խաղափուլով: