Այնպես անենք, որ որևէ հարևան չփորձի խախտել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. Միխայել Ռոթ

ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ այլ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում են ԱԺ–ից։
Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հյուրերը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: