Վրաստանի վարչապետը բացատրել է՝ ինչու ինքն ու Զելենսկին միմյանց չեն բարևել Մոլդովայում

Իրակլի Ղարիբաշվիլի
Իրակլի Ղարիբաշվիլիին ընդգծել է` Վլադիմիր Զելենսկու ձեռքը սեղմելու համար հերթ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տարօրինակ չի համարում, որ ինքն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միմյանց չեն բարևել Մոլդովայում կայացած գագաթնաժողովում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Երբ նայում եմ ձեզ՝ լրագրողներիդ, և տեսնում եմ, թե ինչ էկատարվում լրատվամիջոցներում և դեգրադացված ընդդիմությունում, ծիծաղս գալիս է։ Առանձնապես ոչինչ չկար։ Այնտեղ 45 երկրի առաջնորդներ կային, և 5-6–ը, գուցե առավելագույնը 10-ն են հանդիպել Զելենսկուն։ Զելենսկու ձեռքը սեղմելու համար հերթ չի եղել»,- ասել է Ղարիբաշվիլին։
Լրագրողները հարցրել են, թե Ղարիբաշվիլին անձամբ ինչ կասեր Զելենսկուն, վարչապետը պատասխանել է, որ պարզապես կբարևեր և Ուկրաինային կմաղթեր պատերազմի ավարտ, տարածքային ամբողջականություն և խաղաղություն։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը տեղի էր ունեցել հունիսի սկզբին Քիշնևում:
Նիկոլ Փաշինյանը Քիշնևում հանդիպել է եվրոպացի առաջնորդներին ու զրուցել նրանց հետ
Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունները տևական ժամանակ լարված են։ Ուկրաինան վրացական իշխանությանը բազմիցս մեղադրել է ռազմական հակամարտության հարցում իրենց չօգնելու և ռուսամետ դիրքորոշում ունենալու համար։ Միաժամանակ վրացական կառավարության անդամները կարծում են, որ ուկրաինացի պաշտոնյաներն ուզում են Վրաստանում «երկրորդ ճակատ» բացել, ինչը նրանք թույլ չեն տա: