Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել է Վրաստան

Տոյվո Կլաար
Եվրոպացի դիվանագետի հայաստանյան այցը մեկ օրյա էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայաստանյան այցն ավարտվեց։ Դիվանագետը Twitter–ի իր էջում գրառում է արել և «Զվարթնոց» օդանավակայանից լուսանկար հրապարակել։
«Լավ հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Գրիգորյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ` շարունակելու փոխգործակցությունը ԵՄ-ի հետ»,– գրել է Կլաարը։
Նա նշել է, որ իր հաջորդ կանգառը լինելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Նշենք, որ այսօր Տոյվո Կլաարը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։