ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանության Արաբկիրի բաժինը ժամը 22:10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով: Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը, անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է: