Սաուդյան Արաբիայում վերաբացվել է Իրանի դեսպանատունը

Իրանի դրոշ
Դիվանագիտական առաքելության շենքը վերանորոգվել է։ Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների դիվանագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց այսօր երեկոյան Էր Ռիադում կայացել է Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է «Ալ–Արաբիան»։
Իրանի վերանորոգված դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների ԱԳՆ–ների ներկայացուցիչները, ինչպես նաև թագավորությունում այդ երկրի` վերջերս նշանակված դեսպան Ալիրեզա Էնայաթին։
Մարտի սկզբին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին վերականգնել 2016 թվականին խզած դիվանագիտական հարաբերությունները։ Խզման պատճառ էին դարձել Իրանում Սաուդյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները, որոնք հաջորդել էին թագավորությունում շիա հոգևոր առաջնորդ Նիմրա ան–Նիմրայի մահապատժին։
Պայմանավորվածությունը, որը մասնավորապես նախատեսում է ավիահաղորդակցության, պաշտոնական այցերի և տնտեսության ու անվտանգության ոլորտում համագործակցության վերականգնում, ապրիլին ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները հարաբերությունների կարգավորման պաշտոնական արարողության ժամանակ։
Իրանը ծրագրում է Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիա ստեղծել ծովային անվտանգության համար