ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է` պաշտոնը կլքի, եթե տեսնի, որ չկա բնակչության վստահությունը։ Այս մասին Ղուկասյանն ասաց ԱԺ–ում` լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին, թե երբ է պատրաստ հրաժարական տալ։
«Հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է լինի՝ անկախ ամեն ինչից: Ես Սյունիքի մարզում եմ ու, եթե մեկ վայրկյան ես մտածեմ, որ Սյունիքի մարզում բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել, կամ ՕԳԳ-ս չի բավականացնում իրենց` չեմ մնա այդ պաշտոնում»,– նշեց մարզպետը։
Նա վստահեցրեց` Սյունիքում թե՛ համայնքների ղեկավարները, թե՛ բնակիչներն իր աշխատանքը դրական են գնահատում, և, եթե ինքը չտեսնի այդ վստահությունը, բնականաբար, մեկ վայրկյան չի մնա։