ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսական Ozon Marketplace-ը հայկական շուկա մուտք կգործի այս տարվա աշնանը։ Այս մասին հայտնել Է ընկերության ղեկավար Սերգեյ Գոնչարովը Come On Forum 2023 միջոցառման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ընդլայնում ենք աշխարհագրությունը, «Օզոնն» արդեն գործում է Բելառուսում և Ղազախստանում։ Աշնանը բիզնես կսկսենք Հայաստանում»,- հայտարարեց նա։
Հայաստանում Ozon-ը նախատեսում է բացել տեղական Marketplace և կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածք։ Ozon-ը նաև ակտիվորեն կներգրավի տեղական վաճառողներին, որոնք կկարողանան իրացնել իրենց արտադրանքը և Հայաստանում, և Ռուսաստանում։
Այսպիսով, Հայաստանը կդառնա ԱՊՀ չորրորդ երկիրը, որտեղ Ozon-ը տեղայնացնում է բիզնեսը: 2021 թվականից ընկերությունը բիզնես է զարգացնում Բելառուսում և Ղազախստանում։
Բացի այդ, հուլիսին Marketplace-ը կսկսի վաճառքը Ղրղզստանում, որտեղ իր գործունեությունը սկսել է դեռ 2022 թվականի դեկտեմբերին։