Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Հայաստան է ժամանել հունիսի 6-ին, մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվել է Սուրբ Գայանե վանք: Թափորը գլխավորել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ օրհնելով ժողովրդին:
Պոլսի Հայոց Պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը
Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։
Նշենք, որ Պատրիարք սրբազան հայրը Էջմիածին է ժամանել հունիսի 6-ին։ Նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Գայանեի և Հռիփսիմեի հիշատակության օրերը նշում է Հոգեգալստից մեկ շաբաթ անց ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Այս օրերին Հայոց եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ