Խոշոր ավտովթար Պռոշյան գյուղի տարածքում. կա 5 տուժած

Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի բախվել են Mercedes Viano և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքնաները։
«Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։
Նշվում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Hyundai-ն բախվել է քարերին, Mercedes Viano-ն՝ ծառերին և քարերին։
Վթարի է ենթարկվել Գառնիի դպրոցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը. կա տուժած
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։