Խաչանովը «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում պարտվեց Ջոկովիչին

Կարեն Խաչանով
Հայազգի թենիսիստը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ խաղաց «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին:
Հանդիպումն ավարտվեց Ջոկովիչի կամային հաղթանակով 4:6, 7:6 (7:0), 6:2, 6:4 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 38 րոպե։
Շնորհակալություն Փարիզին. Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից
«Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում Ջոկովիչը կհանդիպի իսպանացի Կառլոս Ալկատրասի (1-ին համար) և հույն Ստեֆանոս Ցիցիպասի (5-րդ համար) միջև հանդիպման հաղթողի հետ:
Նշենք, որ Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ խաղաց «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում (2019, 2023): Մեծ սաղավարտի մրցաշարերում բարձրագույն նվաճումը Ավստրալիայի (2023) և ԱՄՆ–ի (2022) բաց առաջնություններում կիսաեզրափակիչ դուրս գալն է։
Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որ պատրաստ լինեմ եզրափակիչին. Մխիթարյան