Կախովկայի ՀԷԿ-ը վնասվել է. Խերսոնի մարզի 3 օկրուգների բնակիչները կտարհանվեն

Կախովկայի ՀԷԿ
Տարհանվող քաղաքացիների հավաքի վայրի մասին կտեղեկացնեն ռազմաքաղաքացիական վարչակազմերի ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Խերսոնի շրջանի իշխանությունը նախապատրաստում է Նովոկախովսկի, Գոլոպրիստանսկի և Ալեշկինսկի օկրուգների բնակիչների տարհանումը՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի վնասման պատճառով ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով: Տեղեկությունը հայտնում է շրջանի վարչակազմը։

«Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի վնասման պատճառով ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով բնակչության պլանային տարհանում է նախապատրաստվում։ Նովոկախովսկի, Գոլոպրիստանսկի և Ալեշկինսկի շրջանների բնակիչները պետք է հավաքեն անձնական իրերը, փաստաթղթերը, երեք օրվա համար նախատեսված սնունդ և խմելու ջուր վերցնեն: Տնից դուրս գալուց առաջ անհրաժեշտ է անջատել ջուրն ու գազը», - նշված է Խերսոնի շրջանի վարչակազմի տելեգրամյան ալիքում :

Ռազմաքաղաքացիական վարչակազմերի ղեկավարներն ավելի ուշ կտեղեկացնեն հավաքի վայրի մասին։
«Խերսոնի մարզի կառավարությունը և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում են իրավիճակը Դնեպրի ձախ ափի շրջանում։ Բոլոր բնակիչներն ամբողջ ծավալով անհրաժեշտ օգնություն կստանան։ Ռուսաստանը յուրայիններին չի լքում»,- ընդգծել են վարչակազմում և կոչ արել քաղաքացիներին հանգստություն պահպանել ։
Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Ուկրաինական զորքերի հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։ Ջրի չկարգավորված արտահոսք է տեղի ունենում։