Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որ պատրաստ լինեմ եզրափակիչին. Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո և հույս հայտնել, որ կկարողանա մասնակցել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։
«Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ եզրափակիչին։ Հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմին։ Չունեմ Չեմպիոնների լիգայի գավաթը և ցանկանում եմ նվաճել այն: «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են, գիտեն գնդակ խլել և գրոհներ նախաձեռնել», - ասել է Մխիթարյանը։
Նա հավելել է՝ բարդ պայքար է սպասվում, բայց պատրաստ են այդ մարտահրավերին և կձգտեն հաղթանակի։
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։