ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը և Ռուսաց լեզվի միջազգային օրը Հայաստանում նշվել են մի շարք միջոցառումներով։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական տան» (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) մամուլի ծառայությունը:
«Կրկնակի տոնը նշվել է Հայաստանի մայրաքաղաքում ։ Երևանի Ա.Պուշկինի անվան հիմնական դպրոցի բակում հանդիսավորությամբ ծաղիկներ դրվեցին բանաստեղծի հուշարձանին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Երևանում Ռուսական տան, Մոսկվայի տան աշխատակիցները, ինչպես նաև ուսուցիչներ և աշակերտներ։ Դրանից հետո պարահանդես է կազմակերպվել, աշակերտները ռոմանսներ են կատարել, ընթերցել են Պուշկինի ստեղծագործությունները:
Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում
© Photo : Русский дом в Армении 🇦🇲🇷🇺
Բացի այդ, ավանդույթի համաձայն, Ռուսական տունը միջոցառում է անցկացրել Պուշկինի լեռնանցքում՝ Լոռու մարզի Հերհեր գյուղի մոտ` բանաստեղծի արձանի հարևանությամբ:
«Պուշկինի լեռնանցքը դարձել է խորհրդանշական ուխտատեղի նրանց համար, ում համար թանկ է ռուսերենը, և նրանց, ովքեր հեղինակի տողերում ամեն անգամ ուժ, ոգեշնչում, ազատություն և սեր են գտնում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է Ռուսական տունը, կրկնակի տոնի նախօրեին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանին են հանձնվել համալսարանի անվանակոչման 60-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի նյութերի տպագրված ժողովածուները։ Արդեն հունիսի 6-ին բոլոր ցանկացողները հրավիրվել են մասնակցելու «Իսկ Պուշկինը գիտի՞» խորագրով առցանց վիկտորինային:
Հիշեցնենք` Ռուսաց լեզվի միջազգային օրը, որը նշվում է Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը, ՄԱԿ-ի կողմից սահմանվել է 2010 թվականին: