Ֆինլանդիան կարտաքսի ՌԴ դեսպանատան 9 աշխատակցի

Որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի նախագահի և կառավարության արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության կոմիտեի համատեղ նիստի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ֆինլանդիան երկրից կարտաքսի ՌԴ դեսպանատան 9 աշխատակցի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆինլանդիայի կառավարության գրասենյակին։
«Ֆինլանդիան երկրից 9 մարդու կարտաքսի, որոնք աշխատում էին ՌԴ դեսպանատանը և հետախուզական գործառույթ էին կատարում։ Նրանց գործողությունները դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են», – գրված է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի իշխանություններն իրենց որոշման մասին տեղեկացրել են Ռուսաստանի դեսպանին։
Որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի նախագահի և երկրի կառավարության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության կոմիտեի համատեղ նիստի շրջանակում։