Երևանցի 19-ամյա աղջիկը գողություն է արել Աբովյան քաղաքում. մանրամասներ

Երիտասարդ աղջիկը խոստովանել է, որ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանի 19-ամյա մի բնակչուհի գողություն է արել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ նախորդ օրը գողացել են իր ոսկեղենը: Նրա խոսքով` նախկինում ևս իր բնակարանից պարբերաբար գողություն են արել, սակայն ինքը ոստիկանություն հաղորդում չի տվել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի նշված բնակարանից գողությունը կատարել է Երևանի 19-ամյա մի բնակչուհի: Նա հունիսի 5-ի առավոտյան հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է, որ գողությունը արել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:

19-ամյա աղջիկը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոր սկանդալ. ուժային կառույցի պաշտոնյայի որդու մեքենայում 240 պարկ թմրանյութ են գտել