Բլինկենն առաջիկա շաբաթներին նախատեսում է այցելել Չինաստան

Էնթոնի Բլինկեն. Արխիվային լուսանկար
Բանակցություններ են նախատեսված Չինաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսում է այցելել Չինաստան ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հետ հնարավոր բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը` հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ փետրվարին հայտնի էր դարձել, որ նախապատրաստվում է Չինաստան Բլինկենի այցը, այնուհետև հայտարարվեց անորոշ ժամկետով այն հետաձգելու մասին։ Այցի (որի նախապատրաստման փաստը Պեկինը պաշտոնապես չէր հայտարարել) չեղարկման ոչ պաշտոնական պատրվակ էր դարձել չինական օդապարիկով միջադեպը։ Չինական օդապարիկը հատել էր ԱՄՆ ողջ տարածքն ու խոցվել էր Ատլանտիկայի վրա. ԱՄՆ–ն պնդում է, որ այն հետախուզական տեղեկություններ էր հավաքում, սակայն Պեկինը հերքում է դա։
ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի հետ կոշտ մրցակցության, բայց տրամադրված է համատեղ աշխատանքի
Միևնույն ժամանակ Վաշինգտոնի և Պեկինի միջև փոխգործակցության առանցքային ուղղություններով կապերը սառեցին և փաստորեն խզվեցին դեռ նախորդ տարի, երբ այն ժամանակվա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսին այցելեց Թայվան կղզի։ ՉԺՀ–ի իշխանությունները խիստ դեմ են արտահայտվում նման շփումներին։