ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերության նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարություն
Ընկերություններն ու անհատները «սև ցուցակում» են հայտնվել Իրանի հրթիռային ծրագրին օգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չինական հինգ ընկերության և Չինաստանի չորս քաղաքացու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել իրանական բալիստիկ ծրագրում ներգրավվելու համար: Տեղեկությունը հայտնում է ամերիկյան ֆինանսական գերատեսչությունը։
Պեկինում, Ցինդաոյում, Հոնկոնգում և ՉԺՀ-ի այլ շրջաններում գրանցված առևտրային և մեքենաշինական ընկերությունների, դրանց ղեկավարների նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ են սահմանվել թույլ տրված խախտումների համար:
Իրանի ՊՆ-ն նորագույն բալիստիկ հրթիռ է ներկայացրել
Պատժամիջոցները վերաբերում են նաև իրանական մեկ ընկերության և Իրանի երկու քաղաքացու:
5 անգամ ավելի արագ, քան ձայնը. Իրանը ներկայացրել է Fattah հրթիռը. ԶԼՄ