ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այսօր երկրորդ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում։
Խախտումների վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։
Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։