ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 6-ին` ժամը 11:00- 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավարևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն երեկ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ։