Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը պարբերաբար սուտ տեղեկություններ է տարածում, իբր հայկական կողմը խախտում է հրադադարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։