5 անգամ ավելի արագ, քան ձայնը. Իրանը ներկայացրել է Fattah հրթիռը. ԶԼՄ

Ինչպես վստահեցնում են Թեհրանում, այդ զենքը կարող է ձայնի արագությունից 5 անգամ ավելի արագ ընթանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Իրանը ներկայացրել է իր առաջին գերձայնային բալիստիկ հրթիռը, որը կոչվում է Fattah։ Տեղեկությունը հայտնում են իսրայելական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ հրթիռը կարող է թռչել 1.4 հազար կմ հեռավորության վրա։
Այդ միջոցառմանը ներկա են եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատարները։
«Ամեն ինչ կանեմ, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ». Նեթանյահու
Իրանի նոր ստեղծած հրթիռի մասին հայտնի էր դարձել 2022 թվականի աշնանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրենց առաջին գերձայնային հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով։ Նա նաև վստահեցրել է, որ տասնամյակներ շարունակ դժվար թե ի հայտ գան տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել այդ զենքին։
Նա հավելել է, որ այդ հրթիռը հակառակորդի հակահրթիռային համակարգերը ոչնչացնելու լուծում է, այն կարող է շարժվել ձայնի արագությունից 5 անգամ ավելի արագ։
Նշենք, որ այս պահին իրանական աղբյուրներից որևէ հաստատում չկա։
Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին գերձայնային բալիստիկ հրթիռը