Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Գայանե Հակոբյան
Որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Տեղեկությունը հայտնում է Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք»,– ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։