Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի

Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ. Արխիվային լուսանկար
ՌԴ–ում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7–ին աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Սոչի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին։
Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։