ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն դիտարկում է Բրյուսելում լրացուցիչ շենք կառուցելու և առկա գրասենյակային տարածքները վերակազմավորելու հնարավորությունը, քանի որ փորձում է տեղ գտնել վերջերս դաշինքում ընդունված Ֆինլանդիայի առաքելության և բոլոր հնարավոր ապագա անդամների համար: Տեղեկությունը հայտնում է Euractiv լրատվական կայքը՝ հղում անելով դաշինքի անդամ երկրների դիվանագետներին:
«Ֆինլանդիայի պատվիրակության՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան տեղափոխվելու գործընթացը կավարտվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - նշել է դաշինքի պաշտոնյաներից մեկը:
ՆԱՏՕ-ի երկու դիվանագետներն ընդգծել են նաև, որ դաշինքի վարչակազմի կողմից դիտարկվող որոշումներից մեկը դաշինքի ռազմական ավանի տարածքում լրացուցիչ շենքի կառուցումն է, որտեղ կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակիցներն ու գործակալությունները, ինչը միայն «ժամանակավոր միջոց» կլիներ:
Նրանց նշել են, որ նոր կառուցված շտաբի ընդլայնումը լրացուցիչ թևի հաշվին, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր, պահեստային տարբերակ կլիներ։
Գրեթե մեկ տարի առաջ Ֆինլանդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ է դարձել: Շվեդիան մինչև այս տարվա ամառվա վերջ դաշինքի անդամ դառնալու փուլում է։