Լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ավարտեց կարիերան

Շվեդ հարձակվողը 5 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ Իբրահիմովիչը նման հայտարարություն է արել Իտալիայի առաջնության 38- րդ տուրի «Միլան» - «Վերոնա» (3:1) խաղի ավարտից հետո:
«Շնորհակալ եմ իմ ընտանիքին համբերության համար։ Շնորհակալ եմ իմ երկրորդ ընտանիքին՝ թիմակիցներիս, մարզչին, անձնակազմին, մենեջերներին։ Ի վերջո, սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց ոչ ձեզ»,– խաղից հետո տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ֆուտբոլիստը:
Ովքե՞ր են հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. ՀՖՖ-ն հրապարակել է ցանկը
31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Այաքսում», «Մալմոյում», «Յուվենտուսում», ՊՍԺ-ում, «Ինտերում», «Բարսելոնայում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
Շվեդ հարձակվողը հինգ անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում (երկու անգամ՝ «Միլանի» և երեք անգամ՝ «Ինտերի» կազմում), չորս անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ՝ Նիդեռլանդների, մեկ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն։
Շնորհակալություն Փարիզին. Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից