ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Կալուգայի մարզում երկու անօդաչու թռչող սարք է ընկել М3 մայրուղու վրա: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիսլավ Շապշան։
Տարածաշրջանի ղեկավարի խոսքով` ԱԹՍ–ներից մեկն ընկել է Ժիզդրա քաղաքում` մայրուղու 299-րդ կիլոմետրում, երկրորդը՝ Դումինիչի ավանում` ավտոճանապարհի 283–րդ կիլոմետրում:
«Պայթյուն չի եղել, տարածքը շրջափակված է, տեղում օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ են անցկացվում»,–գրել է Շապշան Telegram–ում:
Հունիսի 2-ին Կալուգայի մարզի իշխանությունները հայտնել էին, որ Կիրովի մարզի տարածքում անհայտ օբյեկտ է ընկել, բնակելի տները չեն վնասվել, տեղի բնակիչները չեն տուժել: