Իմ որոշումն է, ես չեմ օգտվում ՊՊԾ-ից. Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստը
Աշոտ Փաշինյանը ընդգծեց, որ այն ծառայությունը, որ իրականացնում է ՊՊԾ-ն, սահմանված է օրենքով և որևիցե առնչություն չունի իր անձի շուրջ որպես քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, չի օգտվում Պետական պահպանության ծառայությունից։ Այս մասին Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի գործով նիստի ժամանակ ասաց ինքը` Աշոտ Փաշինյանը։
«Պետական պահպանության ծառայությունից ես չեմ օգտվում, միևնույն ժամանակ ՊՊԾ ինքն է որոշում, ըստ իր օպերատիվ իրավիճակի կամ ըստ իր նպատակահարմարության, թե ում հանդեպ իրականացնի հսկողություն»,–ասաց նա։
Աշոտ Փաշինյանը ընդգծեց, որ այն ծառայությունը, որ իրականացնում է ՊՊԾ-ն սահմանված է օրենքով և որևիցե առնչություն չունի իր անձի շուրջ որպես քաղաքացի։
«Այսինքն` եթե ՊՊԾ–ն ինչ-որ իրավիճակում համարում է, որ ես պետական պահպանության տեսանկյունից հետաքրքիր անձ եմ և հարկ են համարում ինչ-որ ձևի իմ անվտանգությունը պահպանել, դա իրենց որոշումն է։ Ես չեմ օգտվում ՊՊԾ-ից»,–հավելեց վարչապետի որդին։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, փորձել է առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո Գայանե Հակոբյանը կալանավորվել էր։
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։
Աշոտ Փաշինյանը դեմ է, որ Գայանե Հակոբյանի տնային կալանքը փոխարինվի ազատությամբ