ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՀՀ լեռներում

Ուղղաթիռներ
ՀՌՕ բանակային ավիացիայի ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում։
Անձնակազմի անդամները լեռնային կիրճերի հատվածներում մեկ ուղղաթիռով, զույգերով և շղթայով մշակել են բարդ օդանավավարության տարրեր և տարաշարժման հնարքներ տարբեր բարձրությունների վրա, այդ թվում` գերցածր։
Զինծառայողները կատարել են մարտական մեքենաների նստեցում չնախատեսված հարթակներում և մշակել տարբեր պայմաններում անձնակազմի գործողությունների ներդաշնակվածությունը։ Ավիակայանի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ցածր ամպամածության ժամանակ անձնակազմի աշխատանքին։
Զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը. վարժանք ՀՌՕ–ում
«Էրեբունի» օդանավակայանի երկնքում օդաչուները կատարել են կախում վարժությունը, մշակել որոնողափրկարարական ու պայմանական վիրավորների տարհանման աշխատանքները։
ՀՌՕ բանակային ավիացիայի ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին։ Միջոցառմանը մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 110 զինծառայող, ներգրավվել է շուրջ 15 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ։
Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ–ի կինոլոգներն իրենց շների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների