ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան: Այս մասին եվրոպացի պաշտոնյան հայտնել է Twitter-ի իր բլոգում:
«Թռիչք դեպի Երևան՝ ԵՄ - ի բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար», - գրել է Տոյվո Կլաարը:
Նշենք, որ արավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում էր մայիսի սկզբին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 1-ին Քիշնևում: Դրան մասնակցել են նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: