ՀԱՊԿ երկրների ԱԽՔ–երը Մինսկում կխոսեն ազգային անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներից

Նիստի ընթացքում նախատեսվում է, մասնավորապես, քննարկել ՀԱՊԿ «Վարձկան» տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության անցկացմանը վերաբերող փաստաթղթերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կքննարկի կազմակերպության պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները: Տեղեկությունն այսօր հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումները»,- ասել է Զայնետդինովը:
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ «Վարձկան» տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության անցկացման, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների նախապատրաստման և այլ փաստաթղթեր:
Նիստը տեղի կունենա Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ: Զայնետդինովն ասել է, որ նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Կա հստակ ուղեգիծ՝ Հայաստանը սառեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ–ում. Հարությունով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ մեկնելու է Մինսկ՝ հանդիպմանը մասնակցելու համար: