Հայաստանը հավատարիմ է խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը․ նախագահը՝ Իտալիայիդեսպանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Դի Րիզոյային
Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել Իտալիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի հետ մտքեր է փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Դի Րիզոյային
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր:
Կողմերը դրական են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:
«Կարևորվել է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում հայ-իտալական համագործակցությունը, մասնավորապես՝ իտալական լավագույն փորձի կիրառումը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Խաչատուրյանը Դի Րիզոյային ընդունել է Իտալիայի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։