Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի

Լաբորատոր ախտորոշման բաժին. արխիվային լուսանկար
Կարմրուկով վարակվածներից 138-ն են երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 201-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 4-ը հոսպիտալացված են, 105-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 138-ը երեխաներ են, 63-ը` մեծահասակ:
Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել