Երևանի Մյասնիկյան պողոտայում մեքենա է շրջվել. տուժածներ կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում մեքենա է շրջվել
Ուղևորներ հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հունիսի 4-ին` ժամը 23:40-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1968 թ․) բախվել է մայթեզրին և շրջվել, առկա է գազի արտահոսք։
Ուղևորներ Լ․ Խ․-ն (ծնված 1977 թ․) և Ս․ Ե․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Ալավերդի քաղաքում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել