Էրդողանն իր պաշտոնական ներկայացուցչին նոր պաշտոն է տվել

բրահիմ Քալընը և Ռեջեփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավարին Էրդողան նշանակել էր Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին նշանակել է երկրի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը ավելի վաղ Էրդողանի կողմից նշանակվել էր Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավար:
Իբրահիմ Քալընը 2014 թվականից Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է: 2018 թվականից կատարում էր նաև նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի տեղակալի և նախագահի գլխավոր խորհրդականի տեղակալի գործառույթները: