ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են. նախարարը նշել է պատճառը

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
2021 թվականին ԵԱՏՄ–ից ՀՀ պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը կազմել են շուրջ 85 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 28 մլրդ դրամով պակաս գումար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել: Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 մլն դրամ, որը 28 մլրդով ավելի պակաս է, քան 2021 թվականին: 2021-ին մաքսատուրքերը կազմել են 84 մլրդ 839 մլն դրամ»,– նշեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ սա պայմանավորված է 2022 թվականի ամբողջ ԵԱՏՄ շուկայում ընդհանուր ներմուծումների ծավալի նվազմամբ։