Ասուլիս. «Ինչ անակնկալներ են սպասվում Սյունիքում կայանալիք Ոչխարների խուզման փառատոնում»

Ոչխարների խուզման փառատոն. Արխիվային լուսանկար
Sputnik
Հունիսի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված հունիսի 10-ին Սյունիքի մարզում կայանալիք Ոչխարների խուզման փառատոնին:
Բանախոսներ՝
Ալլա Ղազարյան - Ոչխարների խուզման փառատոնի համակարգող
Աննա Պողոսյան - Ոչխարների խուզման փառատոնի հանրային կապերի պատասխանատու
Աննա Մարգարյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու։
Այս տարի փառատոնն անց է կացվում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ։
Արդեն ավանդական դարձած ոչխարների խուզման մրցույթից բացի՝ ի՞նչ է ներառված փառատոնի ծրագրում, ի՞նչ անակնկալներ են պատրաստել կազմակերպիչները, որքանո՞վ է փառատոնը նպաստում դեպի Սյունիք զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, կիմանաք Sputnik Արմենիայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։