Ադրբեջանը 2 ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ

Զինծառայող
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, այս անգամ` երկու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 5-ին` ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։»,– ասված է հաղորդագրությունում։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտունու շրջանում։