ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթում քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի 61 շախմատիստ: Այս մասին տեղեկանում ենք շախմատի ֆեդերացիայի էջից։
Նշվում է, որ 61 շախմատիստներից 47-ը տղա է,14-ը`աղջիկ:
«Առաջնությունը կանցկացվի 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 6-ից 8-ը՝ 11 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 10-ից 11-ը՝ 11 խաղափուլով: