ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երեւանում են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Թե նոր տրոլեյբուսները երբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ։ Սակայն քաղաքային իշխանությունները հերթական մրցույթն են հայտարարել տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։ Մայրաքաղաքի բնակիչներին մինչև տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) և 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):