Վարշավայում ընդդիմության բողոքի ցույցին միացել է մոտ կես միլիոն մարդ

Վարշավայում ընդդիմության բողոքի ցույցին միացել է մոտ կես միլիոն մարդ
Չնայած ցույցը խաղաղ է ընթանում, սակայն ակցիայի մասնակիցներից շատերն անպարկեշտ կարգախոսներ են բղավում կառավարության հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Վարշավայում լեհական ընդդիմության բողոքի ակցիա է ընթանում, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցում է մոտ կես միլիոն մարդ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես բողոքի ակցիայի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ցույցը խաղաղ է, սակայն շատերն անպարկեշտ կարգախոսներ են բղավում կառավարության հասցեին։
Երթը կազմակերպել է լեհական ընդդիմության առաջնորդ, «Քաղաքացիական կոալիցիայի» ղեկավար, Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկը։ Երթի օրը պատահական չի ընտրվել. 1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում տեղի ունեցան առաջին, այսպես կոչված, «մասամբ ազատ» խորհրդարանական ընտրությունները։