ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Բելգորոդի մարզում Նովայա Տավոլժանկա ներթափանցել փորձող ուկրաինացի ահաբեկիչների խմբին հրետանային հարված է հասցվել, զինյալների խումբը ցրվել է։ Տեղեկությունն այսօր հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
«Հունիսի 4-ին Արևմտյան ռազմական օկրուգի պետական սահմանի ծածկման ստորաբաժանումների և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից բացահայտվել է Բելգորոդի մարզի Նովայա Տավոլժանկա բնակավայրի շրջանում ուկրաինացի ահաբեկիչների դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից գետի վրայով անցնելու փորձ: Հակառակորդին հրետանային հարված է հասցվել», - հայտնել են գերատեսչությունից։
ՊՆ-ից հայտնել են, որ հակառակորդը ցրվել և հեռացել է։