Լեհաստանում Կարմիր բանակի ռազմագերիների սպանությունները պետք է հետաքննվեն. Վոլոդին

Վյաչեսլավ Վոլոդին. Արխիվային լուսանկար
Վոլոդինը նշել է, որ Լեհաստանի այսօրվա ղեկավարները «դավանում են բռնապետ Յուզեֆ Պիլսուդսկու գաղափարախոսությունը, որի քաղաքականության հիմքում Ռուսաստանի հանդեպ ատելությունն էր»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Լեհաստանը պետք է պատասխանատվություն կրի 20-րդ դարի սկզբին Կարմիր բանակի ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների համար, նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, անհրաժեշտ է, որ Քննչական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հետաքննություն անցկացնեն, հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Պիլսուդսկու օրոք Լեհաստանում մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել։
«1919-1921 թվականներին մեր ավելի քան երեսուն հազար զինվորներ և սպաներ գնդակահարվել և խոշտանգվել են։ Մարդիկ մահանում էին մշտական սովի, ցրտի և հիվանդությունների պատճառով։ Գերիների համար լեհական ճամբարները նույնն էին, ինչ նացիստների ճամբարները», - նշել է Վոլոդինը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը հրաժարվում է հետաքննել այդ հանցագործությունները, հերքում է երկրում մահվան ճամբարների գոյությունը և Կարմիր բանակի գերեվարված զինվորների ոչնչացման փաստը:
Լեհաստանի ղեկավարությունն ի վիճակի չէ ընդունել իր սխալները, ու պետք է ամեն ինչ անել, որ այդ ողբերգության զոհերը չմոռացվեն, եզրափակել է Վոլոդինը: