Կարիմ Բենզեման հեռանում է «Ռեալ»-ից

Կարիմ Բենզեմա
2022 թվականի հոկտեմբերին հարձակվողը կարիերայում առաջին անգամ «Ոսկե գնդակ» էր ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Ոսկե գնդակի» գործող գավաթակիր, ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը հայտնում է ակումբի կայքը:
Բենզեմայի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ներկայությամբ:
«Ռեալը» և ավագ Կարիմ Բենզեման պայմանավորվել են ավարտել նրա փայլուն և անմոռանալի ժամանակաշրջանը՝ որպես մեր ակումբի խաղացող: «Ռեալն» ուզում է իր երախտագիտությունն ու ողջ ջերմությունը հայտնել նրան, ով արդեն մեր մեծագույն լեգենդներից է», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ իթթիհադը» Բենզեմային երկու տարվա պայմանագիր և ընդհանուր առմամբ 200 միլիոն եվրո է առաջարկել։
Բենզեման «Ռեալում» է 2009 թվականից։ Թիմի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր և Իսպանիայի Սուպերգավաթի քառակի հաղթող: Նա նաև հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող։