Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը. հներից գրեթե ոչ ոք չի մնացել

Էրդողանը երդմնակալության ժամանակ
ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը՝ փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո՝ ուշ երեկոյան հայտնի է դարձել երկրի կառավարության նոր կազմը։ Հին կազմից գրեթե ոչ ոք չի մնացել, իսկ նորանշանակ նախարարների մեծ մասը ուսումնառություն ստացել են Եվրոպայում ու ԱՄՆ-ում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Եվ ասյպես՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվել Ջևդեթ Յըլմազին, ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը՝ փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
Նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Հավելենք՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։