Ովքե՞ր են հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական. ՀՖՖ-ն հրապարակել է ցանկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի ընտրանու հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ստորև ներկայացնում ենք հրավիրված մարզիկների ցուցակը։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/ Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Արթուր Միրանյան - «Ալաշկերտ»
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
Հայազգի թենիսիստուհին հաղթել է աշխարհի 12-րդ ռակետին «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում