ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Թուրքիայի Սիվաս քաղաքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD)։
Twitter–ում հրապարակված հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 18.07–ին Ուլաշ շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Հիշեցնենք` այսօր երկրաշարժ է գրանցվել նաև Ադանայում։