ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանայի նահանգում 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման նահանգային վարչությունը (AFAD):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:34-ին Ալադաղի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,36 կմ խորության վրա:
Հիշեցնենք` Թուրքիայում երկրաշարժ էր գրանցվել նաև մայիսի 22-ին։