Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ կրճատվել է. մարզպետ

Շեբեկինո
Մարզպետը հայտնել է, որ գիշերը Շեբեկինոյում հանգիստ է եղել, Բելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգ է աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, սակայն վտանգը դեռ պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Այժմ պարզում ենք` ինչպես են կարողացել անցնել մարդիկ, որոնք տուժել են հերթական գնդակոծության ժամանակ։ Թեպետ Շեբեկինոյի գնդակոծությունների թիվն նույնիսկ նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, ամեն դեպքում վտանգ դեռ կա», – գրել է նա Telegram–ում։
Մարզպետը հավելել է, որ գիշերը հանգիստ է անցել, Բելգորոդի երկնքում աշխատել է ՀՕՊ–ը։
«Ռազումնիում մեքենաներ են վնասվել։ Ամենածանր հետևանքները Վալույկիի շրջանի Սոբոլևկա գյուղում ունենք։ Արդեն հայտնել եմ, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծությունից հետո խաղաղ բնակիչներ են վիրավորվել և զոհվել», – նշել է մարզպետը։
Ուրբաթ երեկոյան Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի մարզի Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, վեցը` տուժել։
Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։
Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով