Սարալանջի փողոցի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

Սարալանջ
Կատարվելու են երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այսօր` մինչև ժամը 18։00-ն, փակ է լինելու Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Իրականացվելու են երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման, ինչպես նաև շինարարական աղբի մաքրման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքներն իրականացնելու է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել ավտոբուսների տեղաշարժն արձանագրելու հավելված